News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ, Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն Հայաստանի Անկախության օրվա առթիվ հայտարարությամբ է հանդես եկել, հայտնում է կուսակցության պաշտոնական կայքը։

«Այսօր մենք Կանադայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքների հետ միասին նշում ենք Հայաստանի անկախության տարելիցը։

Կանադան եւ Հայաստանը կապված են արդարության, ժողովրդավարության եւ ազատության ընդհանուր արժեքներով, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, մեր համատեղ աշխատանքով։

Անցյալ տարի ես հնարավորություն ունեցա Հայաստան այցելելու եւ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպելու, որպեսզի քննարկենք ճանապարհորդության, զբոսաշրջության եւ առեւտրի ոլորտում մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդումը։ Այդ այցը լույս սփռեց կանադացիների եւ հայերի սերտ կապերի վրա՝ այն կապերի, որ ընկած են մեր հարաբերությունների հիմքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Թրյուդոյի խոսքերով, վերջին մի քանի տարիների ընթացքում Կանադայի հայերը ընդունել են հազարավոր սիրիացի փախստականների եւ արել են ամեն ինչ, որպեսզի նրանք կարողանան նոր կյանք սկսել։

«Մեր ընտանիքի անունից ես եւ Սոֆին մեր լավագույն մաղթանքներն ենք հայտնում բոլորին, ովքեր նշում են Հայաստանի Անկախության օրը»,- ամփոփել է Թրյուդոն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ