News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ՝ սեպտեմբերի 21-ին, Բերնում կայացել է բողոքի ակցիա ընդդեմ բարձր արագություն ունեցող հինգերորդ սերնդի 5G բջջային ցանցի ներդրման եւ, ակտիվիստների խոսքով, «հարկադիր ճառագայթման», որին նրանք կենթարկվեն, հաղորդում է DW-ը:

«Ստոպ 5G» կարգախոսով ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ, որոնցից մի քանիսն անվանել են բջջային ցանցի հինգերորդ սերնդի ներդրումը Շվեյցարիայում որպես «հանցագործություն մարդու իրավունքների դեմ»:

5G-ի ընդդիմադիրները համարում են, որ բջջային տեխնոլոգիան լրջորեն կազդի բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի վրա: Նրանք նշում են, որ դրա ռիսկերը դեռեւս հայտնի չեն եւ փորձում են հավաքել 100 հազար ստորագրություն հանրաքվե անցկացնելու համար:

Փետրվարին Շվեյցարիան ներկայացրել էր 5G ցանցը երեք խոշոր օպերատորներին: Հուլիսի սկզբին երկրում սկսել է աշխատել 5G ցանցի 334 աշտարակ: Սակայն մի շարք շվեյցարական քաղաքներում, ինչպիսիք են Ժնեւը, Ֆրիբուրը, Վոն եւ Վեւշատելը, հետաձգել են ալեհավաքների կառուցումը զգուշանալով հետագա խնդիրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ