News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Վռամ Հովհաննիսյանը, ով օրեր առաջ տուժել էր  ավտովթարից: Այս մասին հայտնում  է Shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 14-ին Վեդի-Երևան միջհամայնքային ճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում՝ երկաթգծի ուղեփակոցի մոտ վրաերթի ենթարկվելուց հետո, երբ մասնակցելիս էր եղել ընկերոջ բանակի քեֆին: Իսկ ինքն էլ 2 օրից պետք է մեկներ ծառայության:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հուլիսի 14-ին վրաերթ-վթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Խուզարկություններով այս պահին ձերբակալված անձ չունենք ․ ՔԿ խոսնակ
Այս պահին ձերբակալված անձ չունենք․․․
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Գերմանիայում երկու գնացքներ են բախվել
Բախման պատճառները դեռ պարզ չեն։
Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաճախակի վարել է քրեական…
«Տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից». Ավանեսյանը՝ նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին
Հարցին՝ ինքը հարցաքննվե՞լ է, թե ոչ, նախարարը շեշտեց․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել…
Ամենաշատ