News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ինչ-որ ջահելներ իրենց վրա պատասխանատվություն են վերցնում գնահատականներ հնչեցնել մի մարդու մասին, որը որպես նախագահ երկար տարիներ պահպանել է իրենց իսկ անվտանգությունը, զարգացրել երկիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։

«Ինչ-որ ջահելներ՝ պատահաբար երկրի կարեւորագույն պաշտոն ստանձնած, կամ շատ պատահականորեն կառավարական ամառանոցում «զոնտիկով» հանգրվանած, իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ափըռ-ցըփռ գնահատականներ հնչեցնել մի մարդու մասին, ով որպես նախագահ երկար տարիներ պահպանել է իրենց իսկ անվտանգությունը, զարգացրել երկիրը.... Ուրեմն, ուշադիր լսեք, վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչեւ ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը։ Այսքանը»,–նշել է նա։

 

Տպել
Ամենաշատ