News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Որոշել էի անդրադառնալ դատական համակարգի ներկայիս ողբալի վիճակին ու հարցնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, թե այդ ո՞ր հիմքով է հայտարարում, որ «այսօր, առավել, քան երբևէ, դատարանները բացարձակապես անկախ են»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Որոշել էի անդրադառնալ դատական համակարգի ներկայիս ողբալի վիճակին ու հարցնել ԲԴԽ նախագահին, թե այդ ո՞ր հիմքով է հայտարարում, որ «այսօր, առավել, քան երբևէ, դատարանները բացարձակապես անկախ են»... Սա հո ապրիլի մեկը չի...

Բայց դա ուրիշ «օպերայից» է, ու դեռ առաջիկա օրերին կանդրադառնամ այդ հայտարարությանը...

Հա, ի դեպ, հարցնելու եմ, թե այլևս ե՞րբ է եղել, որ հանրապետության հրապարակից երկրի թիվ 2-րդ պաշտոնյան մատ թափ տա իր կամքին հակադրվող դատավորների վրա, կամ նույն անձը հանձնարարի արգելափակել դատարանների մուտքերը և արժանանա Վենետիկի հանձնաժողովի խայտառակ գնահատականին, կամ ՍԴ-ն ինքնահռչակ նախագահ ունենա, որին կենաց ու մահվան կռվի գնով սատարի իշխող քաղաքական ուժը ու փորձի բոլոր հնարավոր միջոցներով կարգել երազելի աթոռին և այլն։

Բայց ինձ այդ հարցասիրությունից շեղեց ԱԺ նախագահը՝ իր գերզավեշտալի հայտարարությամբ...

Ասում է՝ «Վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով, առաջարկել է իրենց հրաժարականի տեսքով ազատվել զբաղեցրած պաշտոններից»...

Դուք հասկանում ե՞ք ինչ է ասում ԱԺ նախագահը...

Նախ, ո՞վ է ասել, որ գեներալները վարչապետինն են։ Սա ի՞նչ վիրավորանք է ընդհանրապես սպայի նկատմամբ... Բա երկրի անկախության օրը շնորհավորող մարդն իրավունք ունի՞ այդպես նսեմացնել այդ անկախությունը կերտած զինվորականի արժեքը...

Երկրորդ, ԱԱԾ պետին և ոստիկանապետին նշանակում և ազատում է երկրի թիվ 1 պաշտոնյան, որը վարչապետը չէ... Էտ «վրիպումները» հլը մի կողմ...

Լավ, անգամ եթե ընդունենք՝ այդ այդպես է, և Վանեցյանը թերակատարել էր իր դերը և հեռացվեց (չնայած՝ ես լրիվ այլ կարծիքի եմ Վանեցյանի անձի և պաշտոնական դերակատարության վերաբերյալ), լավ, բա նույն «մեղքի» մեջ մեղադրվող Օսիպյանն ինչի՞ էր նշանակվում վարչապետի խորհրդական: Իր գործում թերացած ոստիկանը (ըստ ԱԺ նախագահի), պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, էտ ի՞նչ խորհուրդ պետք է տա երկրում տնտեսական հեղափոխության որոնումներում չհաջողած վարչապետին և շարունակի սնվել պետական բյուջեից...

Մեկդ ինձ կբացատրի՞, թե էս ինչի են վերածվել պետական ապարատը և հանրային ծառայությունը...

Բա ասում էիք՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք...

Ինչի կրկեսը պոզով-պոչով ա՞ լինում...»,–նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ