News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալական Ավեցանո քաղաքում (Աբրուցո շրջան) առաջարկել են կայանելու տեւողությունը հաշվել աղոթքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Avvenire կաթոլիկ թերթին:

15 րոպե տեւողությամբ կայանումն «արժե» մեկ աղոթք Կույս Մարիամին, 1 ժամը՝ 10 աղոթք, 2 ժամը՝ 20, իսկ երկարաժամկետ կայանման համար անհրաժեշտ է կարդալ ամբողջ աղոթարանը:

Ամբողջ ընթացակարգը նախատեսված է Աստվածամորը նվիրված եկեղեցու առաջ: Արտասովոր նախաձեռնությունը պատկանում է վանահայր Վինչենցո Դե Մարիոյին, որը կախել է համապատասխան ցուցանակը: Նա կայանատեղի է հատկացրել եկեղեցու առաջ եւ այդկերպ փորձել սեւեռել մարդկանց ուշադրությունը դեպի կրոնը: Իսկ ինքը խոստովանում է, որ նրա նախաձեռնությունը կրում է կատակային բնույթ, իսկ ստուգել, թե աղոթել է արդյոք վարորդը, կկարողանան «Աստվածն ու Աստվածամայրը»:

Կաթոլիկ թերթին հոգեւորականը պատմել է, որ եկեղեցին կառուցվել է 1950-ականներին եւ ժամանակին ունեցել է բազմաթիվ ծխականներ: Վերջին 10 տարիներին եկեղեցու այցելուները պակասել են: «Մարդիկ շատ ավելի քիչ ժամանակ ունեն եկեղեցի այցելելու, Աստծո հետ խոսելու համար: Ինձ համար բավարար է անգամ մեկ աղոթքը յուրաքանչյուր մեքենայի համար: Կարեւորը, որ մարդը կանգ առնի եւ դիմի Աստծուն»,-ասել է հոգեւորականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ