News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ապրելով գյուղում, իմանալով գյուղի խնդիրները հանգել ենք այն համոզմանը, որ առաջնային խնդիրը արտադրված գյուղմթերքի իրացումն է արժանապատիվ գնով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Irind natural գյուղմթերքի իրացման առցանց հարթակի հիմնադիր Գագիկ Կարապետյանը։

«Խնդիրն այն է, որ գյուղացու արտադրած գյուղմթերքը, մինչեւ վերջնական սպառողին հասնելը, կարող է մի քանի անգամ թանկանալ, իսկ որակի մասով ոչ մի պատասխանատու չկա։ Մեր նպատակն էր ստեղծելմի նախագիծ, որի արդյունքում կլուծվեր  գյուղմթերքի իրացման հարցը, իսկ հաջորդ քայլով ցանկանում էինք ստեղծել գյուղում վերամշակող ձեռնարկություններ,  ինչի արդյունքում կվաճառեինք վերջնական պատրաստի արտադրանք, ինչը կնպաստեր գյուղում նոր աշխատատեղերի բացմանը»,–նշեց նա։

Գագիկ Կարապետյանի խոսքով՝ նախագիծը հաջողվել է գյուղի երիտասարդության համախմբվածության շնորհիվ. «Բոլորը ունեն իրենց ներդրումը եւ սրտացավ վերաբերմունքը այս ծրագրի նկատմամբ»։

Ապագա անելիքների մասին խոսելիս նա նշում է՝ այս պահին հավաքագրվում են աշխատակիցներ տարբեր արտադրություններում աշխատելու համար. «Շուտով կաշխատի բուսական թեյերի եւ համեմունքների արտադրությունը , հացի եւ խմորեղենի արտադրությունը, բրդի վերամշակման արտադրամասը, որտեղ բուրդը մշակվելու է ձեռքով եւվերջնական գործվածքները լինելու են 100-տոկոսանոց ձեռքի աշխատանք։ Գործարկվում է երշիկների կիսաֆաբրիկատների արտադրամասը։ Պլանավորում ենք, որ գալիք տարվա ընթացքում կունենաք պահեստներ ամբողջ հանրապետության տարածքում, իսկ գյուղի համար շեշտը կդրվի տուրիզմի, այգեգործության եւ անասնապահության զարգացման վրա»։

Հարցին՝ որտեղի՞ց են առաքվում մթերքը, ինչպե՞ս է պահպանվում դրանց թարմությունն ու որակը, Գագիկ Կարապետյանը պատասխանեց. «Մթերքները առաքվում են Իրինդ գյուղից, այս 7 ամիսների ընթացքում արդեն հասցրել ենք ստեղծել մեր համեստ լոգիստիկ կենտրոնը, որտեղ հավաքվում են ամբողջ գյուղմթերքը, տեսակավորվում, փաթեթավորվում եւ իրականացվում է առաքումը, ինչի շնորհիվ կարողանում ենք ապահովել գյուղմթերքի բարձր որակն ու թարմությունը։Հարթակն ունի 2 գլխավոր առաքելություն՝ օգնել գյուղացիներին իրենց արտադրանքը սպառելու հարցում և գնորդներին մատակարարել թարմ և մատչելի գյուղմթերք՝ օժանդակելով գյուղացիներին զարգացնել գյուղատնտեսությունը»։

(Լուսանկարում պատկերված է գյուղի այն հատվածը, որտեղ տեղադրվում են հայտարարություններ)

Տպել
Ամենաշատ