News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանի Pakistan International Airlines (PIA) ազգային ավիաընկերությունը երկու տարվա ընթացքում կատարել է ավելի քան 80 չվերթ առանց ինքնաթիռում անգամ 1 ուղեւորի, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Geo News TV-ին:

Պարբերականի ստացած հաշվետվության մեջ նշված է, որ 46 չվերթ ռեգուլյար էր, եւս 36-ը հատուկ կազմակերպվել էր ուխտագնացների համար հաջին մասնակցելու համար, սակայն դրանցից ոչ ոք չէր օգտվել:

Արդյունքում ավիափոխադրողը կրել է 180 միլիոն պակիստանյան ռուպիի չափով (ավելի քան 1 միլիոն դոլար) վնաս, սակայն իշխանությունները որոշել են հետաքննություն չսկսել:

PIA-ի ներկայացուցիչները որեւէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ