News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթե խոսենք մեր երկրի համար սպառնալիքների քանակի մասին, ապա դրանք չեն պակասի: ԱՄՆ-ն արդեն դուր է եկել երկու կարեւոր պայմանագրերից միջուկային զենքի վերահսկողության ոլորտում: Դեռեւս ուժի մեջ է СНВ-3 պայմանագիրը, որի մասին ԱՄՆ-ն արդեն քննարկում է՝ երկարացնել, թե ոչ: Այդ հայտարարությամբ է ներկայացել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որն է, ըստ իրեն, Ռուսաստանի համար ամենամեծ սպառնալիքը:

«Ես հուսով եմ, որ այսօր լիամասշտաբ պատերազմի մասին հարց չկա: Եւ բոլոր ռիսկերն ու հետեւանքները, որոնք կլինեն այդպիսի պատերազմից հետո, բոլորին տեսանելի են»,-նշել է Սերգեյ Շոյգուն:

Նախարարի խոսքով՝ ինֆորմատիզացիայի եւ ավտոմատիզացիայի այսօրվա մակարդակի պարագայում բարձր է սպառազինման կառավարման համակարգում սխալվելու հավանականությունը:

«Հենց այդ պատճառով վերջին շրջանում առաջին պլանում են տեղեկատվական անվտանգություն ապահովելու հարցերը: Երբ դու գիտակցում ես քո խոցելիությունը եւ հետաքրքրվածությունը բալանսն ու համընդհանուր անվտանգությունը պահպանելու մեջ, դա ստիպում է քեզ գլխով մտածել: Իսկ երբ դու կարծում ես, ինչպես շարունակում են ինքնաբերաբար կարծել ԱՄՆ-ում, որ ուժերի բալանսը քո օգտին կլինի, գլխում կարող են ծագել ամենատարբեր մտքեր՝ ներառյալ ոչ այնքան խելամիտ: Հենց այդ իրավիճակում ես այժմ տեսնում եմ գլխավոր սպառնալիքը, եւ ոչ միայն Ռուսաստանի համար»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ