News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական ԶԼՄ-ներում քննարկում են Ալանյայի 4-աստղանի հյուրանոցներից մեկում «նոու-հաու»-ն, որն առաջարկում է իր հյուրերին «rageroom» ծառայությունը. հատուկ պաշտպանիչ հանդերձանքով հյուրանոցի այդ տարածքում կարելի է կոտրել այնպիսի իրեր, ինչպիսիք են հեռուստացույցը, համակարգիչը, սառնարանը, հաղորդում է ԱՏՕՌ-ը:

Համարվում է, որ սթրեսը հաղթահարելու այդպիսի միջոցը հայտնագործել է լեհ ֆանտաստ գրող Ստանիսլավ Լեմը՝ կանխագուշակելով այդպիսի «սթրես-սենյակների» առաջացումն իր ֆանտաստիկ ստեղծագործությունների շարքում, որում նկարագրել է «Բեսիլնյա» անունով վայրը, որն, ըստ բառի ծագման, նշանակում է «զայրանալ»: Զայրացած կամ ինչ-որ մեկի վրա չարացած անձը մուտք է գործում այդ փոքր խուցը եւ լիովին արտահայտում իր հույզերը. այդպես է հանրաճանաչ ֆանտաստը նկարագրել «սթրես-սենյակը» հեռավոր մոլորակում դեռեւս 1954 թվականին:

Թուրքական հյուրանոցի մտահղացմամբ՝ 2019 թվականին «սթրեսը հաղթահարելու սենյակի» ստեղծումը պայմանավորված է «հանգստի ժամանակ հյուրերին տարբեր տպավորություններ պարգեւելու» ձգտմամբ:

«Կոտրելով իրենց կյանքի համար այդպիսի սովորական դարձած իրեր՝ մարդիկ ազատվում են սթրեսից»,-ասում է հյուրանոցի ներկայացուցիչը:

Հյուրանոցի տեղեկություններով՝ rage room-ի ծառայություններից օգտվում են հիմնականում 18-38 տարեկան տղամարդիկ, որոնց գործունեությունը կապված է բիզնեսի, կապի միջոցների, Համացանցի հետ: Առավել հաճախ սթրեսի հաղթահարման սենյակում ամեն ինչ կոտրում են Սկանդինավիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից եւ Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ