News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

182 միգրանտով Ocean Viking նորվեգական հումանիտար նավը մնացել է Իտալիայի եւ Մալտայի շրջանում միջազգային ջրերում՝ սպասելով եվրոպական իշխանությունների որոշմանը Իտալիայի ջրերը հատելու մասին, հաղորդում է Associated Press-ը:

Նավը, որում աշխատում են SOS Mediterranee եւ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունների մասնագետները, անցած շաբաթ փրկել է միգրանտների չորս խումբ, որոնք փախել էին Լիբիայի ստրկավաճառներից:

Ուրբաթ նավը հանձնել է Մալտային 35 միգրանտներին, որոնք փրկվել էին Մալտայի հանձնարարականով, քանի որ փրկարարական գործողությունները կատարվել էին Մալտայի պատասխանատվության ներքո գտնված շրջանում:

Սակայն նավում մնացած 182 մարդկանց՝ ներառյալ մինչեւ 15 տարեկան 13 երեխաներին եւ 1 նորածնին, Իտալիան եւ Մալտան հրաժարվում են ընդունել. նրանք պնդում են, որ հումանիտար նավերն օգնում են մարդկանց առուվաճառքով զբաղվող լիբիացի առեւտրականներին:

Իր հերթին Իտալիան պահանջում է, որ մյուս եվրոպական պետություններն ընդունեն փրկված միգրանտներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ