News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սլովակիայի տասնյակ հազարավոր բնակիչներ մասնակցել են երկրի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած քայլերթին՝ կոչ անելով արգելել աբորտները, հաղորդում է Reuters-ը:

Սլովակիայում աբորտների մասին օրենքը բավականին լիբերալ է՝ ի տարբերություն Լեհաստանի եւ Մալտայի, որտեղ աբորտը թույլատրվում է միայն, օրինակ, բռնաբարության դեպքում:

Սլովակիայում աբորտն անօրինական է, եթե հղիության ժամկետը գերազանցում է 12 շաբաթը: Ընդ որում՝ հղիի թույլ առողջական վիճակից բխող աբորտները թույլատրված են, եթե հղիության ժամկետը չի գերազանցում 24 շաբաթը:

Պահպանողական եւ «աջ» կուսակցությունները ներկայացնող խորհրդարանականները ցանկանում են խստացնել օրենքը. այդ պարագայում աբորտի ժամանակ հղիության ժամկետը չպետք է գերազանցի 6 կամ 8 շաբաթը: Ընդ որում՝ օրենսդիրները դիտարկում են նաեւ աբորտներն առհասարակ արգելելու տարբերակը:

Այս ամիս երկրի խորհրդարանում կմեկնարկեն աբորտների մասին օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ լսումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ