News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գլոբալ տաքացման նշաններն ու ազդեցությունն արագանում է, հաղորդում է BBC-ը՝ հղում կատարելով գիտնականների վերջին զեկույցին կլիմայական փոփոխությունների թեմայով Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի բանակցությունների նախաշեմին:

Ըստ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) ստացած տվյալների՝  2014-2019 թվականներին գրանցվել է ռեկորդային ջերմություն:

Զեկույցի հեղինակները նշում են, որ այդ նույն ժամանակաշրջանում զգալիորեն բարձրացել է ծովի մակարդակը, իսկ ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտում հասել են նոր բարձրության:

ՀՕԿ-ում հայտարարում են ածխաթթվի արտանետումների մակարդակի անհապաղ կրճատման անհրաժեշտության մասին: Հրապարակված զեկույցը նորագույն գիտության եզրակացությունն էր վերջին տարիներին տաքացման աննախադեպ մակարդակի պատճառների եւ աճող ազդեցության մասին:

Փաստաթղթում նշված է, որ գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է 1850 թվականից 1.1 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի սանդղակի, իսկ 2011-2015 թվականներին՝ 0.2 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ