News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Թբիլիսիում նախօրեին փոթորկային քամիները տների տանիքներ են պոկել ու ծառեր տապալել, ինչի հետեւանքով երկու մարդ է տուժել, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն՝ հղում անելով Առաջին ալիքին:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել շաբաթ ցերեկը մայրաքաղաքի Սաբուրտալիսնկի շրջանի Դոլիձե փողոցում: Ծառն ընկել է երկու մարդու վրա, որոնք ստացել են թեթեւ վնասվածքներ:

Ռուսթավի քաղաքում քամուց պոկված ծառը վնասել է էլեկտրահաղորդման լարն ու մի քանի ժամով փակել ճանապարհը:

Թբիլիսիում ուժգին քամու հետեւանքով առաջացած խնդիրների պատճառով արտակարգ իրավիճակների վարչությունը ստացել է 25 հաղորդագրություն: Ռուսթավիի քաղաքապետարանը ստացել է 12 այդպիսի հաղորդագրություն:

Հրապարակված տեսանյութում երեւում է՝ ինչպես է փոթորիկը պոկում տների տանիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել