News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հանդիպել է ԱՄՆ Արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար կազմի հետ։

«Շատ ուրախ եմ Ձեզ հետ այսօր այստեղ հանդիպելու և մեր ընթացիկ օրակարգի որոշ հարցեր քննարկելու համար։  Իհարկե, այս այցը որքան էլ փորձում ենք գործնականացնել, բայց այն շատ ավելի էմոցիոնալ է ստացվում, քան գործնական։ Դա, կարծում եմ, համենայն դեպս, վատ չի, որովհետև ավելի լավ ֆոն է ստեղծում մեր երկրի, ժողովրդի օրակարգի հարցերը շատ ավելի լավ մթնոլորտում քննարկելու համար։ Հույս ունեմ հետագայում էլ մեր հանդիպումները, քննարկումները կլինեն նույնպիսի մթնոլորտում»,-նշել է նա։   

Տպել
Ամենաշատ