News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հետ։

«Սա շատ կարեւոր հանդիպում է, որը պլանավորվում էր դեռ անցյալ տարվանից։ Կարող եմ ասել, որ հենց օդանավակայանից դուրս գալուց հետո առաջին րոպեներից զգում էի այն մթնոլորտը, որը ձեւավորված էր այս օրերին Լոս Անջելեսում։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի, պատրաստակամության համար։ Ես այսօր դեռ երկար խոսելու առիթ ունենալու եմ, հանրահավաքին դեռ մանրամասն ելույթ եմ ունենալու, այս հանդիպմանը կուզեի ավելի շատ լսողի կամ պատասխանողի դերում լինել։ Հույս ունեմ, որ դեռ էլի հանդիպելու առիթներ կունենանք, եւ մեր հանդիպումները ավելի գործնականացնելու, կոնկրետ գործնական հարցեր քննարկելու և այսօր էլ եթե կարող ենք անցնել այդ գործնական հարցերի քննարկմանը, ես դեմ չեմ, կողմ եմ, բայց չեմ ցանկանում կանխորոշել հանդիպման ընթացքը»,-նշեց նա։

Հարցերից մեկը վերաբերում էր մարզերում եւ սահմանամերձ գյուղերում դպրոցների եւ մանկապարտեզների զարգացման մասով կառավարության պլաններին, որին վարչապետը պատասխանեց․ «Մենք շատ մեծ պլաններ ունենք դրա հետ կապված։ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում մանկապարտեզների հետ կապված այնպիսի խոստում կա, որը կարելի է համարել մեգանախագիծ։ Հիմա մենք փորձնական ծրագիր ենք իրականցնում ՀՀ գյուղերից մեկում, այս օրերին պիտի որ սկսվի մոդուլային փորձնական մանկապարտեզի կառուցումը, եթե այդ կառույցը մասնագետների գնահատմամբ լինի էֆեկտիվ, ապա մենք այդ ծրագիրը մեծ ծավալով կիրականացնենք։ Ընդ որում, այնպես չէ, որ միայն սահմանամերձ գյուղերում կա դպրոցների խնդիրը կամ մանկապարտեզների պակասը, դա ցավոք սրտի ՀՀ-ի համար համատարած երեւույթ»։

Վարչապետի խոսքով՝ կրթության ոլորտում խորը փոփոխություններ պետք է իրականացվեն, եւ դրանք չպետք է լինեն հատվածական․ «Այն քաղաքական եւ տնտեսական խնդիրները, որ մենք մեր առաջ դրել ենք, անհնար է լուծել առանց կրթության ոլորտում շատ խորը փոփոխությունների։

Մեր կարծիքով՝ կրթությունը սկսում է նախակրթարանից, եւ մեր երեխաները նախակրթարանից կրթական պրոցեսի մեջ լինեն։

Փառք Աստծո, մենք բյուջեի եկամուտները զգալիորեն ավելացնում ենք, մեր տնտեսական աճի տեմպերը մեզ հույս են տալիս, որ մենք կկարողանանք այդ խնդիրները շոշափելի եւ տեսանելի կերպով լուծել»։

 

Տպել
Ամենաշատ