News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Պատմության մեջ ամեն ինչ այդքան միանշանակ չի եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով պետություն-եկեղեցի հարաբերությունները  եւ արձագանքելով դիտարկմանը, որ պատմության ընթացքում միշտ նրանք միասին են գործել։

«Մեր պատմության մեջ Պապ թագավորին համարում են Հայ առաքելական եկեղեցու մեծագույն թշնամիներից մեկը, բայց ոչ ոք չի ասում, որ ՀԱԵ ինքնուրույնությունը Պապ թագավորի որոշմամբ է եղել, մինչեւ այդ մեր կաթողիկոսները Կեսարիայում էին ստանում իրենց պաշտոնը եւ Տիեզերական եկեղեցուց, բայց Պապ թագավորը, որը համարվում է ՀԱԵ ամենամեծ թշամին, կամային որոշում կայացրեց, որ հայ կաթողիկոսները պետք է ընտրվեն մեր երկրում։ Այստեղից դիլեմաներ կան, թե ինչու են Պապ թագավորին այդպես համարոմ, բայց պետք հռետորիկայի մեջ խորանալ եւ պատճառները հասկանալ։ Մենք ուզո՞ւմ ենք, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, եթե պարզվի, որ հայ ժողովուրդը ուզում է, որ կառավարությունը մտնի ՀԱԵ գործերի մեջ, կառավարությունը կքննարկի, թե դրա ինչ հնարավորություններ կան»,-նշեց նա։

Վարչապետը շեշտում է՝ թող իրենց ժպիտները ոչ մեկ որպես թուլություն չընկալի․ «Մեր կառավարությունը ժողովրդավարական եւ օրինական կառավարություն է, եւ երբ մենք, օրինակ, ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ինչ է՝ դե եկեք կառավարության ողնաշարը ջարդենք, ասում ենք դատարանները պետք է անկախ լինեն, ասում են եկեք կառավարությանը ոտի տակը քանդենք, սա իրավիճակի սխալ ընկալում է։ Երբ մենք ասում ենք եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ, նրանք շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն։

Մեր ժպիտները, մեր հարգանքը թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի, որովհետեւ այդպիսով նրանք ժողովրդին են ընկալում թույլ սուբյեկտ»։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ