News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նախկինները Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն։ Այս մասին սեպտեմբերի 22–ին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հայտարարությանը, թե իրենք մտադիր են հայտարարել, թե ինչպես են շարունակելու քաղաքական պայքարը։

«Էդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն»,-ասաց նա`  նշելով, որ դա իր ցանկությունը չէ, այլ ժողովուրդը թույլ չի տա:
 Փաշինյանը նաև ասաց, որ տրամաբանորեն նախորդ ռեժիմի միլիարդները պետք է վերադարձված լինեին, սակայն մի մասը դեռ շարունակում է մնալ չվերադարձված: Նա հավաստիացրեց, որ այս հարցում կոմպրոմիս չի լինելու եւ թալանածը վերադարձվելու է պետական բյուջե, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ընտանիքից։
 «Իրենք բոլորը պետք է իրենց թալանածը վերադարձնեն, մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն: Կոպեկ առ կոպեկ պետք ա վերադարձնեն: 98 թվից առաջ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ