News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխատակիցների հեռահար աշխատանքի գլխավոր առավելությունները գործատուները համարում են աշխարհի ցանկացած կետում մասնագետ վարձելու հնարավորությունը (43 տոկոս) եւ խնայողությունը աշխատատեղերի վարձակալման հարցում (35 տոկոս), տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով «Բիտրիկս24» վերլուծական կենտրոնի տվյալներին։

Աշխատակիցների համար գլխավոր առավելությունն են խնայողությունները ուղեվարձի եւ օֆիսում սնվելու հարցում։

Միեւնույն ժամանակ, գործատուները խոստովանել են, որ հեռահար աշխատանքի դեպքում իրենց համար ավելի դժվար է վերահսկել աշխատակիցներին։ Մինուսներից են նաեւ ցածր ներգրավվածությունը եւ տվյալների արտահոսքի մեծ հավանականությունը։

Հարցման ենթարկված գործատուների 32 տոկոսը մտադրություն ունի հեռահար աշխատանքի վարձել ծրագրավորողների, 18 տոկոսը՝ դիզայներների, 14 տոկոսը՝ մարքեթինգի, 10 տոկոսը՝ ֆինանսների եւ հաշվապահության ոլորտի մասնագետների։

Հեռահար աշխատակիցների աշխատանքի որակից գոհ է եղել հարցման ենթարկվածների 72 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ