News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային եւ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հանդիպումը։

Էրիկ Գարսեթին ողջունել է Հայաստանի վարչապետին, նրա գլխավորած պատվիրակության անդամներին եւ կարեւորել Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ ու Լոս Անջելես։ «Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ, պարոն Փաշինյան, Լոս Անջելեսի քաղաքապետարանում։ Լոս Անջելեսում բնակվող եւ գործունեություն ծավալող հայկական համայնքը շատ հաջողակ է եւ ակտիվ ներգրավված է մեր քաղաքի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում։ Լոս Անջելեսը եւ Երեւանը քույր քաղաքներ են,  մենք արդյունավետ համագործակցում ենք, եւ կարեւորում ենք ընդհանրապես Հայաստանի հետ գործընկերությունը», - նշել է Լոս Անջելեսի քաղաքապետը։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էրիկ Գարսեթիին ջերմ ընդունելության, ինչպես նաեւ Գրանդ Փարք կոչվող վայրում նախատեսված հանրահավաքի կազմակերպման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար։ Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ իր այցի օրակարգի կեսը նվիրված է Կալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի հետ համագործակցությանը, ինչը վկայում է այդ գործընկերությանը տրվող կարեւորության մասին եւ նոր հնարավորություններ է բացում համագործակցության զարգացման համար։

«Քաղաքական արմատական փոփոխություններից հետո մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացման, տնտեսական առաջընթացի արձանագրման ճանապարհով, եւ այդ գործընթացում մեր գործընկերների հետ համագործակցությունը կարեւոր դեր ունի։ Այսօրվա դրությամբ մենք տնտեսական աճի լավ դինամիկա ունենք, լավ արդյունքներ ենք արձանագրում համակարգային կոռուպցիան եւ մենաշնորհները վերացնելու, տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու, բիզնես միջավայրը բարելավելու ուղղություններով: Ամերիկայի մեր գործընկերների, այդ թվում՝ Կալիֆորնիա նահանգի եւ Լոս Անջելես քաղաքի հետ շարունակական համագործակցությունը, փորձի փոխանակումը կնպաստեն այդ գործընթացների հաջողմանը։ Ցանկանում եմ նաեւ երախտագիտություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերվող վերաբերմունքի համար», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կապերի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման եւ այլ ուղղություններով փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է օդային ուղիղ հաղորդակցության հաստատման կարեւորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները փոխշահավետ համագործակցության կոնկրետ ծրագրեր մշակելու եւ գործնական արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը եւ Լոս Անջելեսի քաղաքապետը փոխանակվել են խորհրդանշական հուշանվերներով։

Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ուղեւորվել են Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայր՝ մասնակցելու հանրահավաքին։ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հանրահավաքի սկզբում հանդես է եկել բացման խոսքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ամերիկյան բանակցություններից առաջ կառավարությունը լոբբիստական ընկերություն է վարձել. արժեքը 10 հազար դոլար
Անցյալ տարի, երբ մեկնարկեց ռազմավարական երկխոսությունը, երկկողմ օրակարգը…
«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը
ԱԳՆ-ի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության, ԱՄՆ-ում հայկական լոբբիստների...
Վաշինգտոնի քաղաքապետը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»
Հռչակագրում քաղաքապետը նշել է, որ…
«Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ եւս վերահաստատում են մեր գործընկերության կարեւորությունը». Թրամփը՝ Փաշինյանին
Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ եւս վերահաստատում են մեր գործընկերության կարեւորությունը...
Վերջին 2 տարիներն էականորեն տարբերվել են մինչ 2018թ. հեղափոխությունն ընկած ժամանակահատվածից. Դեբորա Գրիզերին՝ նախարարին
Նախարարն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան տնօրեն Դեբորա Գրիզերին...
Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները սպասում են Բայդենի հաղթանակին. Սուրեն Սարգսյան
Նման մտածողությունը ՀՀ-ին խանգարեց կայուն հարաբերություններ հաստատել Թրամփի վարչակազմի հետ...