News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թեհրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման հարցով Իրանի նախաձեռնությանը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք այցի նախաշեմին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Պարսից ծոցի բոլոր երկրները հրավիրվում են մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել է Ռոհանին՝ հավելելով, որ «համապատասխան ծրագիրը կներկայացվի ՄԱԿ-ում»:

Նրա խոսքով՝ այդ ծրագիրը վերաբերում է ոչ միայն անվտանգության, այլ նաեւ տնտեսության հարցերին: «Մենք այն անվանել ենք «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»»,- նշել է Իրանի նախագահը:

Օգոստոսի 5-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանի առաջնորդներին առաջարկել էր երկխոսություն սկսել եւ չհարձակման մասին պայմանագիր ստորագրել՝ ԱՄՆ-ի նկատմամբ վստահության նվազեցման ֆոնին: Նրա պնդմամբ՝ ժամանակն է, որ մերձարեւելյան երկրները կենտրոնանան տարածաշրջանային խնդիրների լուծման վրա:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ