News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին եւ նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները եւ վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Սակայն մինչ օրս կան անձինք, ովքեր չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները եւ չեն վճարել հարկերը: 

Նման իրավիճակում Պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների կողմից իրականացվել են հարկային հսկողության միջոցառումներ: Պարզվել է, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պետական եկամուտների կոմիտեն եւս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին հայտարարագրել սեփական եկամուտները եւ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել հարկերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել են «Գեղարոտ» եւ «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները
Հրամանների համաձայն՝ նախարարությունն ուսումնասիրել է «Էլ-Կաս» ՍՊԸ-ին 2017 թ. հիդրոէլեկտրակայան շահագործելու նպատակով տրամադրված N 000029 եւ...
Գյումրու տուն-ինտերնատը լուծարում են, իսկ 100 շահառու ընտանիք վերադառնալու հնարավորություն չունի
Տեղեկություններ են շրջանառվում, որ Կարմիր խաչի Շիրակի մարզային մասնաճյուղն է որոշել մասնակցել մրցույթին եւ մատուցել շուրջօրյա խնամքի ծառայություններ, այս...
«Ժողովուրդ»․ 50 հազար դրամով կտուգանվեն․ փոփոխություններ գնված ապրանքը հետ վերադարձնելու գործընթացում
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս երեւույթը շուտով կվերանա մեր երկրի առեւտրի...
Ryanair-ին «օդի տուրքի» արտոնություն է տրվել․ Տաթեւիկ Ռեւազյան
«ՀՀ կառավարությունը, հարկատուները որեւէ գումար չեն վճարելու Ryanair-ին»,-նշեց նա․․․
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Կադաստրի արխիվների թվայնացման շուրջ խորհրդատվության նպատակով Հայաստան են ժամանում ԵՄ փորձագետները
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Կոմիտեում նրանց կընդունի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ տեղակալ Արամ Կարախանյանի, գլխավոր քարտուղար Գոհար...
Ամենաշատ