News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում սեպտեմբերի 23-ին շարունակվում է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Պատգամավորները շարունակում են Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումը։

Ներկա պահին խորհրդարանականները, «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարույքանի նախաձեռնությամբ 20 րոպեանոց ընդմիջում են վերցրել։

Օրինագծով մասնավորապես նախատեսվում է հարկատուներին վերադարձնել ավելացված արժեքի հարկի պարտքը։

Բացի այդ,  այս օրինագիծը բացառել է պարտքի բաժանումը «հների» եւ «նորերի», եւ բոլոր պարտքերը հիմա վերադարձվելու են հարկատուներին։ Իսկ դրանց ընդհանուր գումարը կազմում է մոտ 56 մլրդ դրամ, այն անձանց թիվը, որոնք ունեն մինչեւ 5 մլն դրամի դեբետ, գերազանցում է 2000-ը։ Վերադարձն իրականացվելու է 3 ընթացակարգի շրջանակում։ Մինչեւ 5 մլն դրամ դեբետային միջոցները վերադարձվելու են առանց որեւէ հարցման։ Նրանց հանդեպ, որոնց դեբետային գումարը կազմել է 5-40 մլն դրամ, կկիրառվի պարզեցված ընթացակարգ։ Իսկ նրանց հանդեպ, որոնց համար այդ գումարը գերազանցում է 40 մլն դրամը, կառավարությունը նախատեսում է իրականացնել հետազոտություններ կամ ստուգումներ։

Նշենք, որ սեպտեմբերի 8-ի դրությամբ  շահառուների ընդհանուր թիվը կազմում է 2835 հարկատու, որոնցից գործում է 2571-ը։

Տարեվերջին կվերադարձվի 2571 անձի գումարը։ Նրանց բաժին է ընկնում 50 մլրդ 748 հազար դրամ։

Օրինագիծը մտահոգել է «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանականներին։ Մասնավորապես, պատգամավոր Մանե Թանդիլյանն ասել է, որ այս օրինագծով ընձեռվող հնարավորությունները կարող են տարածվել նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի վրա, որի ազգականներն ակտիվորեն զբաղվել են բիզնես գործունեությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ