News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արդեն մեկ շաբաթ է հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել  են ռուս– վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ NEWS.am–ին ահազանգած բեռնատարների վարորդները նշում են, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում  հայկական բեռնատարների համար՝  մինչ  100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով։

NEWS.am–ի հետ զրույցում Վերին Լարսում մնացած բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը հայտնեց, որ բեռնատարները մաքսային զննման ենթարկելուց հետո ռուսական մաքսային ծառության աշխատակիցները հայտարարել են, թե իբր բեռնատարները գերբեռնված են և դրա համար պետք է տուգանք վճարեն։ Հայրապետյանի պնդմամբ՝  նախկինում երբևէ նման խնդրի չեն բախվել։

«Արդեն հինգերորդ օրն է մեր ընկերության մեքենաները մնացել են Լարսում։ Վլադիկավկազից այս կողմ էլ չեն թողնում մոտենան սահմանին, քանի որ կուտակումներ են։ Մեր բեռնատարները 10-23 տոննա քաշով  են բեռնված,  24–ից ավելի դեպքում նոր միայն համարվում է գերբեռնված։ Մինչդեռ իրենք պատճառաբանում են, որ յուրաքանչյուր բեռնատար մեկ–մեկուկես տոննայով ավելի է բեռնված։ Ասում են գումար կտաք՝  կանցնեք. 100.000 ռուբլի ակտ են գրում, եթե մինչև 8 օրվա ընթացքում վճարենք՝ գումարի կեսը կհաշվեն, կամ տեղում կարող են վճարել 50.000 ռուբլի»,–ասաց մեր զրուցակիցը։ Հայրապետյանը հայտնեց, որ խնդրի կապակցությամբ դիմել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որտեղից պարզաբանել են, թե խնդիրը կապված է վրացկանա կողմի հետ, մինչդեռ բեռնափոխադրող ընկերության տնօրենի պնդմամբ՝ հայկական բեռնատարները դեռևս չեն հատել ռուսական սահմանը և որ մեքենաների փաստաթղթերը ռուս մաքսավորների մոտ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ