News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իրանական իշխանություններն ազատ են արձակել Stena Impero բրիտանական լցանավը, որը կալանավորվել էր Հորմուզի նեղուցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sky News Arabia հեռուստաալիքին։

Ինչպես ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, «բրիտանական լցանավի ազատ արձակման իրավաբանական ընթացակարգերն ավարտվել են»։ Միեւնույն ժամանակ, նա չի տեղեկացրել ճշգրիտ ժամկետը, թե երբ է նավը հեռանալու Իրանի ափերից։ «Մենք դեռ հաստատ չգիտենք, թե երբ (փաստացի) կարող է լցանավը ծով դուրս գալ»,- ասել է Ռաբիին։

Կիրակի Հորմոզգան նահանգի նավահանգիստների եւ մերձափնյա ուղու դեպարտամենտի պետ Ալամորադ Աֆիֆիպուրն ասել էր, որ Stena Impero լցանավը ազատ կարձակվի առաջիկայում։

Հուլիսի 19-ին IRNA գործակալությունը տեղեկացրել էր, որ Stena Impero լցանավը բրիտանական դրոշի ներքո կալանավորվել է Հորմուզի նեցուցում այն բանից հետո, երբ անջատել է ճանաչման ավտոմատ համակարգի ընդունիչը եւ չի պատասխանել ԻՀՊԿ նախազգուշացմանը։ Համաձայն ԻՀՊԿ հայտարարության՝ նավը կալանավորվել է «միջազգային կանոնների խախտման պատճառով», եւ ուղեկցվել էր մինչեւ ափ՝ ստուգման։ Ավելի ուշ իսլամական հանրապետության իշխանությունները հայտարարել էին, որ լցանավը ներգրավված է եղել իրանական ձկնորսական նավի հետ միջադեպին։

Սեպտեմբերի սկզբին Իրանի իշխանությունները թույլ տվեցին լցանավի անձնակազմի յոթ անդամի, որոնց մեջ՝ մեկ ռուսաստանցի, հեռանալ Իրանից եւ ուղեւորվել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Դրանից հետո նավի վրա մնացել էր անձնակազմի 16 անդամ. դա նավի գործունեության ապահովման նվազագույնն է ծով դուրս գալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել