News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Իրանի ղեկավարության քաղաքականությունը։ Այս հայտարարությունը Ֆրանսիայի նախագահն արել է ինքնաթիռում՝ երկուշաբթի Նյու Յորք ուղեւորվելիս, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նիստին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իրանցիները ներկայում գնում են  լարվածության խորացման ճանապարհով, ինչը ռազմավարական սխալ է»,- նրա խոսքերը փոխանցում է Le Monde թերթը։ «Դա սխալ է ինչպես հենց Իրանի, այնպես էլ հավաքական անվտանգության ապահովման խնդրի տեսանկյունից»,- ասել է Մակրոնը։

Միեւնույն ժամանակ, նախագահը, պատասխանելով հարցին, թե ով է, նրա կարծիքով, հարված հասցրել սաուդյան նավթային օբյեկտներին, ասել է. «Պետք էր շատ զգույշ լինել, երբ հայտարարում էին, թե ով է կանգնած հարվածների թիկունքում։ Ներկա պահին գոյություն ունեն որոշակի պատկերացումներ այդ մասին, բայց չպետք է մոռանալ, որ դա ռմբակոծում է, նոր տեսակի ռազմական ակտ։ Այն փոխում է էկոհամակարգը, որտեղ գտնվում է տարածաշրջանը, ստեղծում նոր իրավիճակի պարամետրեր»,- կարծում է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը նշել է, որ հույսը չի կորցնում, որ ՄԱԿ ԳՎ-ում իրանական հարցն առաջ կմղվի։ «Նյու Յորքում մեր առջեւ կարեւոր խնդիր է դրված։ Ճգնաժամի երկու մասնակիցները ներկա են լինելու այնտեղ։ Բայց եթե մենք այդկերպ պահպանել ենք տեղի միասնությունը, ապա գործողության միասնությունը կպահպանվի ոչ ամբողջովին, այնուամենայնիվ, կարելի է հուսալ, որ ինչ-որ (դրական) բան տեղի կունենա»,- կարծում է Ֆրանսիայի նախագահը։

Սաուդյան ազգային Saudi Aramco նավթային ընկերության երկու խոշորագույն ձեռնարկությունները Աբքաիկում եւ Հուրայսում գրոհի էին ենթարկվել սեպտեմբերի 14-ի գիշերը։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները, որոնք հայտարարել են, որ դիվերսիա կատարելիս օգտագործել են պայթուցիկով լիցքավորված 10 անօդաչու թռչող սարք։ Պայթյունների եւ հրդեհների հետեւանքով աշխարհում նավթի ամենախոշոր արտահանողի արդյունահանումը նվազել է՝ օրական 9,8 մլ-ից հասնելով 5,7 մլն բարելի։

ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակումների պատասխանատվությունը դրել են Իրանի վրա։ Նրանց վարկածով՝ գրոհը կազմակերպվել է անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների օգտագործմամբ, որոնք հուսիների զինանոցում չկան։ Թեհրանում այդ մեղադրանքները անհիմն են անվանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել