News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի մահվան պատճառը քաղցկեղն էր: Այս մասին The Herald-ին ասել է երկրի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

«Երբ ես խոսեցի Մուգաբեի հետ, պարզվեց, որ բժիշկներն արդեն դադարեցրել են քիմիաթերապիան՝ առաջին հերթին, տարիքի պատճառով, երկրորդ հերթին այն պատճառով, որ հիվանդությունը գլուխ էր բարձրացրել, եւ բուժումն արդեն չէր օգնում»,- պարբերականը մեջբերում է նրա խոսքը:

Ավելի վաղ հարավաֆրիկյան եւ ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ Մուգաբեի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, սակայն նախկին նախագահի մահվան պատճառը պաշտոնապես չէր մեկնաբանվում:

Մուգաբեն մահացել է սեպտեմբերի 6-ին 95 տարեկան հասակում: Այդ օրը Մնանգագվան հայտարարել է, որ իշխող կուսակցությունը նախկին առաջնորդին ազգային հերոսի կոչում է շնորհել:

Մուգաբեի հուղարկավորման վայրի հետ կապված հարցը

Դեռեւս պարզ չէ՝ որտեղ կհուղարկավորվի Զիմբաբվեի առաջին նախագահը: Այժմ Մուգաբեի մարմինը մնում է նրա հարազատ Կուտամա գյուղում:

Ավելի վաղ Մուգաբեի ընտանիքն ու կառավարությունը համաձայնել էին, որ նախկին նախագահը կհուղարկավորվի հոկտեմբերի վերջին ազգային հերոսների Ակր գերեզմանատանը, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Հարարեի մոտակայքում։ Հուղարկավորումը հետաձգվել է այն պատճառով, որ ընտանիքը պահանջել է գերեզմանատան մասը կազմող բլրի գագաթին Մուգաբեի համար դամբարան կառուցել: Սակայն այժմ ցեղի առաջնորդները, որին պատկանում է Մուգաբեն, պահանջում են նախկին նախագահին հուղարկավորել ավանդույթի համաձայն՝ քարանձավում: Ընդ որում, այդ վայրի մասին պետք է իմանան քչերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել