News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 20-ի որոշմամբ վարչապետի օգնական նշանակված Սուրեն Ղամբարյանն այս տարվա մարտին նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ:

Նա այդ պաշտոնում աշխատել է ընդամենը 6 ամիս եւ սեպտեմբերի 3-ին ազատվել է աշխատանքից: Սոցիալական ապահովության ծառայության պետք է նշանակվել Անի Ամիրշադյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սուրեն Ղամբարյանին վարչապետի օգնական նշանակելու մասին:

Ստորև ներկայացնում ենք Սուրեն Ղամբարյանի կենսագրությունը:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1987 թ., ապրիլի 16, ք.Երևան

Կրթություն

2002-2004 թթ. – ՀՊԱՀ հենակետային վարժարան

2004-2008 թթ. – ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետ

2009-2011 թթ. – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (մագիստրատուրա)

2013-2015թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուհի գիտական աստիճան (Հարկային քաղաքականության կատարելագործման ուղիները ՀՀ-ում թեմայով ):

Աշխատանքային գործունեություն

2009-2011 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ

2011-2013 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ, ՀԾ 3-րդ դասի խորհրդական

2013-2018 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ

Լեզուների իմացություն -Անգլերեն, ռուսերեն

Անձնական տվյալներ - Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Տպել
Ամենաշատ