News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եղեգնաձորում սեպտեմբերիւ 17-ին փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու միջադեպի վկային ահաբեկում են, սպառնում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 23-ին, հոսպիտալի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը:

«Կա վկաների ցուցմունք, որի մասին տեղյակ եմ ես, որ վկային փակ համարով ահաբեկում են, որ կփոշմանես, նա դիմում է Ոստիկանություն, նրան արձագանքում են 40 րոպե հետո: ԵՍ վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները ոչ մի բան չի կոծկի: ՀՀ-ում չկա նման միջադեպ, որ կարան քարով մարդու գլուխը ջարդեն, նամանավանդ` հայոց սպայի գլուխխը ջարդեն, տենց արել է միայն Ռամիլ Սաֆարովը, էտի թուրքիւ գործողություն է եւ դրան ներում, բեկում չկա: Եթե Արա Մխիթարյանը արել է այդպիսի մի արտահայտություն, որի համար պետք է նրա գլուխը ջարդել, եկեք իմ գլուխը ջարդեք: Սպան բարձրագույն արժեք է, դե եկեք հերթով սաղին գյուլլենք»,-ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ սպաները բողոքի ակցիա են նաեւ անցկացրել ՀՀ Կառավարության շենքի մոտ:

Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին  ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնականին մեղադրանք է առաջադրվել,  նա կալանավորվել է:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:

Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է:

Փոխնդապետը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա կոմայի մեջ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ