News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 18
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. հետազոտության արդյունքներով՝ նրա առողջական վիճակում բացասական փոփոխություններ են արձանագրվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, Կենտրոնական կլինիկական հոսպիտալում մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց  հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, փոխգնդապետ Գրիգորյանը։ Վերջինիս խոսքով՝ սպան դեռևս կոմայի մեջ է, նրան արհեստական շնչառության ապարատ է միացված։

Գրիգորյանը հայտնեց, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով, արնազեղման օջախով,  գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդով՝ անգիտակից վիճակում։

«Հետազոտության արդյունքում որոշակի բացասական փոփոխություններ են արձանագրվել, տուժածի վերականգնվելու շանսերը շատ քիչ են, սակայն հույս ունենք, որ նա կապաքինվի»,–ասաց նա։

Բժշկի խոսքով՝ տուժածը գտնվում է հոսպիտալի ղեկավարության, Պաշտպանության նախարարության, ռազմաբժշկական վարչության ղեկավարության և քաղաքացիական հիվանդանոցների  առաջատար մասնագետների  ուշադրության կենտրոնում։

Գրիգորյանը հայտնեց, որ  դատաբժշկական փորձաքննությամբ միայն հնարավոր կլինի պատասխանել հարցին, արդյոք տուժածը վնասվածքները ստացել է վայր ընկնելու արդյունքում, թե հարվածների։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ մարզպետի օգնականը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

28–ամյա Հարություն Գրիգորյանը կալանավորվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանակահարությունը բացահայտվեց. Արարատի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանները ձեռնարկեցին որոնողական և բացատրական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ…
Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով
2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում 35-ամյա տղամարդու կողմից ծեծի ենթարկվելուց եւ մահակի հարվածներից արյունահոսող մարմնական…
«Իմ քրոջը սպանել են». ԲԿ-ն հերքում է մահացած ծննդկանի հարազատների մեղադրանքները
Ի պատասխան մահացած ծննդկանի հարազատների մեղադրանքների՝ մանկաբարձ-գինեկոլոգն ասաց, որ սխալմունք տեղի չի ունեցել…
Կասկադյորական ավտովթար Կոտայքում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ. վիրավորներին մեքենայից դուրս են բերել փրկարարները
Օպերատիվորեն են գործել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխվելը…
Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է
Արգիշտի Կ-ն է, ով նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում ԶԻԼ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով…
Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվեց
Նա բերվեց ոստիկանություն և ենթարկվեց վարչական պատասխանատվության...