News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 114 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, խարդախության` 11, ծեծի` 6, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ սպանության սպառնալիքի՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու ու խուլիգանության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առեւանգման, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության, դրամանենգության, որսագողության, կաշառակերության, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության եւ անառակաբարո գործողությունների, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ու ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության եւ այլ հանցագործության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 72-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Ամենաշատ