News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 18
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ մինչեւ տարեվերջ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի անցողիկության հարցը լուծելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով հանձնաժողովի աշխատանքային այցի եւ ՌԴ Պետդումայում հանդիպումների արդյունքները:

Նա նշեց, որ հարցը ներկայացվել է ռուս գործընկերներին եւ ըմբռնումով ընդունվել: Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումը:

«Մենք նշեցինք, որ ԵԱՏՄ-ում աշխատուժի համար միասնական տարածք է գործում: Իսկ դա նշանակում է, որ ԵԱՏՄ երկրներից որեւէ մեկի քաղաքացիների համար չպետք է հավելյալ խոչընդոտներ ստեղծվեն մյուս անդամ երկրներում աշխատանքի տեղավորման հարցում: Մեր ռուս գործընկերները խոստացան քննարկել ռուսական օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ կատարելու հնարավորությունը»,- հայտարարեց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՌԴ օրենսդրության՝ աշխատանքի ընդունվելիս վավերական են ճանաչվում միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի, այդ պատճառով Ռուսաստանում վճարովի աշխատանքի համար ճանաչվում են ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից:

Արդյունքում, սեպտեմբերի սկզբին Հայաստանի խորհրդարանը պատասխան միջոց կիրառեց: Այժմ հանրապետությունում վճարովի աշխատանքի համար օտարերկրյա պետությունների վարորդական իրավունքները չեն ճանաչվում: Բացառություն են կազմում ԵԱՏՄ այն երկրները, որոնք պատրաստ են պահպանել փոխադարձության սկզբունքը: Որոշման նրբությունն այն է, որ որպես կանոն Հայաստան աշխատանքի նպատակով գալիս են այլ երկրներից հայրենակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավ․ Իսահակյանի գրադարանի նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ
Դեսպան. Ռուս-հայկական հարաբերություններում լավ դինամիկան չի կարելի որպես իրողություն ընկալել
«Իսկապես շատ կարեւոր է, որպեսզի մեր հարաբերությունները պահպանեն այս դինամիկան, որը միշտ էլ բնորոշ է եղել, եւ, իհարկե, մեր հարաբերությունները շատ ամուր են, դրանց արմատները շատ խորն են...
ՀՀ ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը
«Կողմերը եկել են այն եզրակացության, որ իրավիճակը նորմալ է...
Հարցում․ Ռուսաստանում հարցվածների 17 տոկոսը Հայաստանը բարեկամական երկիր է համարում
Հարցման մասնակիցներին առաջարկվել է նշել այն երկրները, որոնք, նրանց կարծիքով, Ռուսաստանին բարեկամական կամ թշնամական են․․․
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը
Սեպտեմբերի 21-ից 26-ը Ռուսաստանի Դաշնությունում` «Կապուստին Յար» զորավարժադաշտում…
Հայաստանում ռուս հետախույզներն իրականացրել են դեսանտի իջեցում պայմանական հակառակորդի թիկունքում
Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 1,5 հազար զինծառայողներ եւ ներգրավված է մոտ 300 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա․․․
Ֆոտոռեպորտաժներ