News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այն, որ Արթուր Վանեցյանն այս կարճ ժամանակահատվածում քաղաքական հայտարարություններ է անում, կարծում եմ՝ նոր չէ ի հայտ եկել իր մոտ. նա վաղուց արդեն զբաղվել է քաղաքականությամբ, ինչն անհամատեղելի էր իր պաշտոնի հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռանալուն:

Հարցին, թե այդ դեպքում՝ ինչու Վանեցյանին վերջերս գեներալի կոչում տրվեց, պատգամավորն ասաց. «Չեմ կարող ասել, թե ինչու տրվեց գեներալի կոչում, երբ այս ամենը պարզ դարձավ: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ վարչապետի այս քայլն ուշացած էր»:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը, թե՝ «պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել», Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Այդ հայտարարությունը նույնպես խոսում է այն մասին, որ եթե սպայի ուսադիրներով աշխատել է այդ համակարգում եւ կան այնպիսի հայտարարություններ, որոնք նա թաքցրել է, հետեւաբար, եւս մեկ անգամ տեղին է այդ պաշտոնից նրա հեռացվելը: Երբ նա աշխատում էր այդ ուսադիրների տակ, ինքը պարտավոր էր այդ հայտարարությունները, որոնցով սպառնում է կամ փորձում է շանտաժ անել, պետք է այն ժամանակ արդեն իսկ հրապարակեր: ՀՀ իշխանությունն այսօր չի վախենում նմանատիպ հայտարարություններից, սպառնալիքներից: Եթե նա ունի այդ հայտարարությունները, թող անի, կապրենք, կտեսնենք:

Խաղաղ պայմաններում հրաժարականի դիմում ներկայացնող անձը հրաժարականից հետո նման հայտարարություններով հանդես չէր գա, իրեն ավելի քաղաքակիրթ կպահեր: Ինձ մոտ տպավորություն է, որ նրա պահվածքը հեռացվածի պահվածք է»:

Հրաչյա Հակոբյանը չի կարծում, թե Արթուր Վանեցյանը կարող է մրցակից լինել վարչապետին քաղաքական դաշտում. «Չեմ կարծում, որովհետեւ Վանեցյանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում: Վստահություն իր նկատմամբ հանրության մոտ չկա: Ուներ նա այդ վստահությունը, բայց նմանատիպ հայտարարություններով, երբ քո քաղաքական առաջնորդին փորձում ես վարկաբեկել կամ սպառնալիքներ հնչեցնել, թե հայտարարություններ կանեմ, դա հանրության մոտ լավ արձագանք չի գտնի»:

Նա անդրադարձավ նաեւ Վանեցյանի մեկ այլ հայտարարությանը, թե իշխանությունն առաջ է տանում այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է» կամ եթե որեւէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում:

«Դուք տեսնում եք, թե որքան մարդ կա, որ մեզ հետ չի, ու այդ մարդիկ մեզ համար ազգի դավաճաններ չեն, այդ մարդիկ մեր հայրենակիցներն են: Ուղղակի կան մարդիկ, որոնք ուղղորդվում են: Երբ այդ թեզը հնչեցվում է իշխանության կողմից, դա վերաբերում է այն մարդկանց, որոնք ուղղորդված դավադրություններ են իրականացնում: Խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնց վերաբերյալ իշխանություններն ունեն հիմնավոր կասկած, որ ուղղորդվում են տարբեր ուժերի կողմից, որոնք դավադրություններ են նախապատրաստում, կամ տանում աղբամանի կողքը աղբ են լցնում:  Պետք է պարզել, թե ինչ նպատակով է այդ մարդը գնում եւ մեծ աղբը թափում աղբամանի կողմը, երբ այնտեղ կա դատարկ աղբաման: Նման մարդը չի ցանկանում Հայաստանի բարեկեցությունը, առաջընթացը»:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը, թե «ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»,-«Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Ես էլ եմ ասում՝ ցույց կտա, թե ով, ինչպես եւ ինչու կհայտնվի աղբանոցում եւ դա ինչ հետեւանքներ կունենա»:

«Նա խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում». Վանեցյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ