News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Փաստաբանը գլխավոր դատախազին բողոք էր ներկայացրել նաև Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝  իր պաշտպանյալին չէր կարող մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ քրեական օրենսգիրքը խմբագրվել է և հիշյալ հոդվածը սկսել է գործել 2013–ից։

Փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալին վերագրվող ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել 2002–ից 2011թթ. և եթե նախաքննական մարմինը գործեր օրենքին համապատասխան, ապա հաշվի կառներ վաղեմության ժամկետը և իր պաշտպանյալին մեղադրանք չէր առաջադրի։ 

«Ըստ քննիչի՝ հանրորեն վտանգավոր արարքը սկսվում է 2002–ից և ավարտվում այն ժամանակ, երբ պարոն Գասպարյանը պաշտպանության նախարարությունից տեղափոխվեց ոստիկանություն։ Հետաքրքիրն այն է, որ արարքը, մեծ հաշվով ավարտվել է 2018–ին, իսկ Վլադիմիր Գասպարյանից հետո (խմբ– ՌՈ պետի պաշտոնից ազատվել է 2010թ.)  ռազմական ոստիկանության 4 պետ է եղել, այդ թվում գործող ՌՈ պետը, եթե արարքն ավարտվել է 2018–ին և Վլադիմիր Գասպարյանի արարքում ինչ–որ հանցակազմ են գտնում, բա մնացածի արարքում ինչու՞ չեն գտնում»,–նկատեց պաշտպանը։

 NEWS.am–ը Քննչական կոմիտեից պարզեց, որ այս գործով նախկին և գործող ՌՈ պետերը չեն հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չունեն։

Հիշեցնենք, որ ՔԿ–ում հարուցված քրեական գործով Վլադիմիր  Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ):

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը,  1997թ. հունիսից  2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, այնուհետև՝ մինչև 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար,  2001, 2004, և 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, այլ դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք , այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից  չբխող աշխատանքներ: Արդյունքում, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, զինծառայողները չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռևս 2018–ին, սակայն Վլադիմիր Գասպարյանը գործով, որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ տարի անց։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հրաժարվում է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց։

Հավելենք, որ ներկայումս Վլադիմիր Գասպարյանի առնչությամբ քրեական գործեր են քննվում նաև ԱԱԾ–ում և ՀՔԾ–ում։ Գասպարյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի միայն ՔԿ–ում քննվող գործով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը (ֆոտո)
Հիշեցնենք, որ այսօր նշվում էր Երեւանի 2801-ամյակի, ինչի շրջանակներում...
Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարից մահացած 18-ամյա երիտասարդները դեկտեմբերին զորակոչվելու էին ծառայության
Գյուղապետը հայտնեց, որ վթարի հետեւանքով վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում…
Հնդկաստանում հանգուցյալը «կենդանացել» է սեփական թաղման ժամանակ
Նշվում է, որ 55-ամյա հովիվը այծերին արածեցնելուց հետո անհետացել է...
Քարահունջի շենքում գտնվող խաղասրահից բերման են ենթարկել 3 մարդու. Նրանց մոտ կասկածելի փաթեթներ են եղել
Անձնական խուզարկությամբ թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ են հայտնաբերվել…
Բաքվում ընդդիմության հանրահավաքի ժամանակ 60 մարդ է կալանավորվել
Բաքվի կենտրոնում ինտերնետային հասանելիությունը սահմանափակ է եղել․․․
Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել «Կոշ» ՔԿՀ-ի մոտ
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են…
Ամենաշատ