News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայտնի բրենդների համար աշխատող գովազդային գործակալություններն ապատեղեկատվություն տարածող առնվազն 20 հազար կայքի տարեկան մոտ 235 մլն դոլար են վճարում: Այս մասին ասվում է «Ապատեղեկատվության գլոբալ ինդեքսի» (The Global Disinformation Index, GDI) կազմամբ զբաղվող բրիտանական ոչ առեւտրային կազմակերպության հետազոտության մեջ:

Նման մեխանիզմների մեջ ներգրավված խոշորագույն ընկերությունների թվում են հայտնվել գերմանական Audi, ճապոնական Honda ավտոմոբիլաշինարարական ընկերությունները, ամերիկյան American Airlines ավիաընկերությունն ու ԱՄՆ-ում տեղակայված OfficeMax գրենական պիտույքների ռիթեյլերը, հաղորդում է DW-ը:

GDI-ի փորձագետները նշել են կայքերը, որոնք ապատեղեկատվության աղբյուր են հանդիսացել, դրանք են՝ քաղաքական ուղղությամբ մասնագիտացված www.addictinginfo.com-ը, www.twitchy.com-ը, որն օգտագործվել է Twitter-ում պրովոկացիոն մեկնաբանությունները հետեւելու համար, եւ www.zerohedge.com բլոգը, որն աշխատում է տնտեսական նորությունների ագրեգատորի ռեժիմով:

Բացի այդ, ցուցակում է անգլալեզու www.rt.com կայքը, որը պատկանում է ռուսական պետական RT մեդիաընկերությանը:

Այդպիսով, գիտնականները կարծում են, որ Audi-ի գովազդային բյուջեի մի մասն անցնում է ռուսական կառավարական գործակալությանը, քանի որ կոնցեռնի գովազդը հայտնվում է այդ կայքում՝ չնայած համացանցում քարոզչական կոնտենտի մոնիթորինգով զբաղվող կազմակերպությունների զգուշացումներին:  

Հետազոտության հեղինակները նշում են, որ ընկերությունները, ամենայն հավանականությամբ, չեն կասկածում՝ ում են վճարում համացանցային գովազդի համար: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ օնլայն գովազդի մեծ մասը տեղադրվում է ավտոմատ կերպով: Պատվիրատու ընկերությունները, որպես կանոն, տեղեկություն չունեն, թե կոնկրետ որ կայքերում կարող է հայտնվել իրենց գովազդը: Նրանք միայն ծանուցում են ստանում այն մասին, որ գովազդային նյութը տեղադրվել է «բրենդի համար ոչ անվտանգ» կոնտենտի կողքին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ