News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծանրութեթեւ է անում Իրանի դեմ կիբեր հարձակումների հնարավորությունը, որով Իրանին կպատժի Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման համար, գրում է Foreign Policy-ն:

Կիբերհարձակումներն ու թաքնված այլ միջոցները կարող են բավականին արդյունավետ լինել: Պարբերականը հիշեցնում է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի՝ «Stuxnet» վիրուսի կիրառմամբ հայտնի հարձակման մասին, որը վնաս հասցրեց իրանական ցենտրիֆուգներին:

Կիբերհարձակումների շուրջ համագործակցության կանոնները դեռեւս քննարկումների առարկա են: Սակայն Պենտագոնը վաղուց կարծում է, որ կիբերհարձակումը պատերազմական գործողություն է, որը կարող է ֆիզիկական ռազմական պատասխան պահանջել, եւ Թեհրանը, հավանաբար, նույն տեսակետը կունենա: Պարբերականը գրում է, որ այդպիսով Սպիտակ տան եւ Պենտագոնի համար հարց է մնում՝ ինչպես ուղարկել զսպման մասին հաղորդագրությունները՝ առանց էական լարվածություն առաջացնելու:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ