News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար կարեւորագույն խնդիր է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության եւ նրա ռեսուրսների ընդլայնման հարցը։ Այս մասին Հայաստանի խորհրդարանում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով ՌԴ Պետդումա հանձնաժողովի աշխատանքային այցերը եւ հանդիպումները։

Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ երեք տարի առաջ Հայաստանը ընդհանուր 270 մլն դոլարի վարկ է վերցրել Ռուսաստանից, եւ եւս 30 մլն դոլար՝ գրանտի տեսքով, որպեսզի սկսի Մեծամորի ԱԷԿ-ի վերականգնման եւ վերահագեցման աշխատանքները։

«Հայաստանի կառավարության մեր գործընկերների հետ քննարկելով այս խնդիրը՝ մենք տեղեկացանք, որ 270 միլիոնից հայկական կողմը ստացել է 200 միլիոն դոլար, սակայն մնացած 70 միլիոն դոլարը այդպես էլ չի փոխանցվել, իսկ դրա հետագա փոխանցման հարցը ձգձգվում է ռուսական «Ռոսատոմ» կազմակերպության կողմից։ Եւ եթե տվյալ գումարը չփոխանցվի, ամբողջ աշխատանքը, չեմ ասի, թե իզուր կլինի, սակայն բավարար չի լինի։ Ավելին, երեք ամսից, այսինքն հունվարի 1-ին այդ ծախսերը, վարկայի տոկոսադրույքների վերահաշվարկի տեսքով կներառվեն մատակարարվող էլեկտրականության գնային արժեքի մեջ»,- պարզաբանեց Մելքումյանը՝ հավելելով, որ դա լուրջ խնդիր է։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ