News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դաշնային առեւտրային հանձնաժողովը հակամենաշնորհային հետաքննություն է անցկացնում Facebook-ի հանդեպ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանք պնդում են, որ գործի շրջանակներում իշխանությունները զրուցում են սոցցանցի թե՛ հին, թե՛ նոր մրցակիցների հետ։ Նրանց նպատակն է հասկանալ, թե ինչպես է Facebook-ը իրեն պահել շուկայում եւ որքանով է ազնիվ եղել նրա կողմից մրցակցությունը, հայտնում է Forbes-ը։

Դաշնային առեւտրային հանձնաժողովը վերջին ամիսներին շփվել է տեխնիկական ընկերությունների տասնյակ ղեկավարների եւ հավելվածներ ստեղծողների հետ։ Բացի այդ, իշխանությունները զրուցել են ստարտափների ղեկավարների հետ, որոնք դադարել են գոյություն ունենալ այն բանից հետո, երբ կորցրել են հասանելիությունը Facebook-ի հարթակին, ինչպես նաեւ հիմնադիրների հետ, որոնք իրենց ընկերությունները վաճառել են սոցցանցին, ասել են WSJ-ի զրուցակիցները։

Facebook-ի ղեկավարությունը անհանգստացած է նրանից, որ մրցակիցները կարող են իշխանություններին պատմել այնպիսի բան, որը կվնասի ընկերությանը, ասել են թերթի աղբյուրները։ Նրանց խոսքերով, ընկերությունում արդեն մտածում են ինչպես լավացնել հարաբերությունները Սիլիկոյան հովտում հարեւանների հետ։

Իշխանությունների հետ համագործակցող ընկերություններից մեկը Snap Inc-ն է, մեսենջերի ստեղծող Snapchat-ը։ Մի քանի տարի առաջ Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը Snapchat-ը գնելու համար 3 մլրդ դոլար էր առաջարկել, սակայն մերժվել էր։

WSJ-ի աղբյուրները հայտնել են, որ Snap-ի իրավաբանները մի քանի տարի մի ամբողջ դոսյե են հավաքել այն մեթոդներով, որոնք Facebook-ն օգտագործել է մրցակցային պայքարում։ Snap-ում այդ տեղեկատվությունը անվանում են Վոլան դե Մորտ (Project Voldemort՝ Հարի Փոթերի մասին գրքերի գլխավոր չարագործի պատվին), գրում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ