News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարզպետների իրավասությունները կրկնօրինակում են այլ պետական հաստատությունների ներկայացուցիչների գործառույթները, սակայն առանց որեւէ պատշաճ գործունեության։ Այս մասին սեպտեմբերի 23-ին Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԲՀԿ անդամ Սերգեյ Բագրատյանը։

Այսպես, նրա խոսքերով, որեւէ արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում մշտապես հարց է առաջանում՝ արդյոք դրա համար մարզպետնե՞րը պետք է պատասխան տան, թե նրանք ոչ մի բանի համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում։

«Մարզպետներն, իմ կարծիքով, ոչ մի հստակ գործառույթ չունեն, քանի որ այդ գործառույթները արդեն վաղուց բաշխվել են նախարարությունների միջեւ»,- ընդգծեց Բագրատյանը։

Ընդ որում, նա նշեց, որ մարզպետները հաճախ չեն կարողանում ազդեցություն ունենալ նույնիսկ համայնքների վրա։

«Հակառակ դեպքում, համայքի ղեկավարը կարող է ուղղակի վերցնել ու ասել, ասենք, «Դո՞ւ ով ես։ Գնա՛ գործիդ»»,- ասաց պատգամավորը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ