News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե վարչապետը նման հոգևորականների անուններ գիտի, ապա պետք է տա այդ անունները։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը`  կապված եկեղեցու հետ:

«Ինձ թվում է` պետք է պարզաբանում լինի վարչապետի կողմից, եթե ինքը գիտի որեւէ այդպիսի հոգեւորականի, թող փակագծերը բացի, անուններ տա: Իսկ առհասարակ` ես չեմ կարծում, որ որեւէ հոգեւորական գործում է պետության դեմ, եթե այսօրվա քաղաքական պրոցեսներին ակնարկ կա, ապա որեւէ հոգեւորական քաղաքականության չի զբաղվում, իսկ եթե որեւէ հոգեւորական պետական դավաճանություն արեց, ապա պետք է շատ հստակ եւ կոնկրետ այդ ամենին եւ անուն, եւ գնահատական տրվի, այսինքն`ասվել է մի բան, որի փակագծերը դեռ պետք է բացվեն»,- ասաց Տեր Եսային:

Տեր Եսայի Արթենյանը կարծիքով` վարչապետը տարբեր ոլորտների հետ կապված մտահոգությունները պետք է տարանջատի եկեղեցու հետ կապված խնդիրներից, քանի որ եկեղեցին բացարձակապես քաղաքականությամբ չի զբաղվում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ «ծնկի կբերվեն այն հոգևորականները, որոնք ասում են՝ սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք ոտքի տակը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ