News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Էկզոկմախքը, որը ցույց են տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ եւ միանգամից անվանել են «Թոնի Սթարքի համազգեստ», ընդամենը փորձնական նմուշ է եղել։ 25-ամյա Վան Չաոյի ընկերությունը պատրաստ է սերիական արտադրություն սկսել՝ պահեստում աշխատող բանվորների համար, գրում է Hightech+-ը՝ հղում կատարելով Tech in Asia-ին։  

Ընդամենը 5,6 կգ քաշով սարքը հագնում են ինչպես ժիլետը, եւ այն գոտկատեղի ուժը 30 կգ-ով ավելացնում է։

Ներկառուցված արհեստական ինտելեկտը ապահովում է սարքի առավել հարթ գործունեությունը։ Շարժիչը միլիվայրկյանների ընթացքում արձագանքում է ցանկացած շարժման, իսկ լիցքավորված մարտկոցների աշխատանքը 8 ժամ բավարարում է։

Էկզոկմախքի արժեքը 400 դոլար է։ Այն արդեն թեսթավորում են Deppon Logistics, Watsons եւ JD.com ընկերությունների պահեստներում։

Վանի կարծիքով, «Երկաթե մարդու համազգեստը» յուրաքանչյուրին պետք կգա եւ կդառնա նույնպիսի տարածված իր, ինչպիսին հեռախոսն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ