News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ինդոնեզական Ջամբի քաղաքի երկինքը անցյալ հանգստյան օրերին երկրում մոլեգնող բազմաթիվ անտառային հրդեհների պատճառով ալ կարմիր է ներկվել։ Ականատեսներից մեկի խոսքերով, կարմիր ծուխը «ծակում էր աչքերն ու կոկորդը», հայտնում է BBC-ն։

Ամեն տարի Ինդոնեզիայի հրդեհները առաջացնում են ծխի ամպ, որը երբեմն տարածվում է ողջ Հարավարեւելյան Ասիայի վրա։

Օթերեւութաբանների խոսքերով, կարմիր գույնը կապված է մի ֆենոմենի հետ, որը հայտնի է Ռեյլի ցրում անվանումով։

Բնակիչներից մեկի խոսքերով, որը շաբաթ ցերեկը բազմաթիվ լուսանկարներ է արել, ծուխն այդ ժամին հատկապես խիտ է եղել։ Ինչպես բացատրում է Սինգապուրի համալսարանի պրոֆեսոր Կոխ Տյեխ Յոնգը, Ռեյլի ցրումը կապված է մթնոլորտում որոշակի մասնիկների հետ։

Հրդեհները ամենաշատը լինում են հուլիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, երաշտի սեզոնին։ Ինդոնեզիայի ԱԻՆ-ի տվյալներով, այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում երկրում արդեն մոտ 329 հազար հեկտար անտառ էր այրվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ