News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Քվինս շրջանի լողափ ջուրը դելֆին էր բերել։ USA.one-ը հայտնում է, որ ցավոք, դելֆինը արդեն մահամերձ էր, սակայն կույր շունը, որ պիտբուլի եւ շարպեյի խառնուրդ էր, վազել է նրա մոտ՝ օգնելու։

«Նա շատ հատուկ շուն է եւ շատ զգայուն է»,- ասել է Օլի անունով շան տերը՝ Ֆրենկի Գոնսալեսը։ Նրա խոսքերով, ինքն ու Օլին զբոսնելիս են եղել լողափին, երբ տեսել են մահամերձ դելֆինին։ «Նրա մեջքին նշաններ կային, կարծես թե նրան հարվածել էր նավակը կամ նման մի բան»,- նշել է նա։

Այդ պահին Օլին վազել է դժբախտ դելֆինի մոտ եւ փորձել է որքան հնարավոր է շատ նրան մոտենալ, սակայն Ֆրենկին պահել է շանը, որպեսզի մասնագետներին չխանգարի աշխատել։

Գոնսալեսը հիշում է, որ երբ ինքը վերցրել էր Օլիին 3 տարի առաջ, նա տառապում էր մի շարք հիվանդություններով՝ ալերգիա, գլաուկոմա, որի պատճառով ստիպված էին հեռացնել երկու աչքը։ Սակայն առողջական վիճակը երբեք չի խանգարել նրա բարությանը։ Օլին շատ է ջուր սիրում եւ լողափին շատ ժամանակ է անցկացնում։ Ժամանակի ընթացքում շունը «հայտնիի» կարգավիճակ է ստացել, եւ տերը նրա համար էջ է բացել Instagram-ում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ