News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Լոնդոնը պետք է դադարի զենք վաճառել Էր Ռիադին, ոչ թե Թեհրանին մեղադրի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչԱբբաս Մուավին, հայտնում է Press TV-ն՝ մեկնաբանելով Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունն այն մասին, որ Իրանը մասնակից է սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակմանը։

«Բրիտանական կառավարությունը փոխանակ Իրանի հանդեպ անպտուղ ջանքեր գործադրի, պետք է դադարեցնի Սաուդյան Արաբիային մահաբեր զենքի վաճառքը, որը աշխարհում շատ մարդկանց պահանջն է, եւ ազատվի Եմենի ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանքներից»,- հայտարարել է Մուսավին։

Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր, թե Բրիտանիան կարծում է, որ Իրանն է կանգնած սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհների հետեւում՝ հավելելով, որ Լոնդոնը դաշնակիցների հետ կաշխատի Պարսից ծոցում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ