News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել` կողմ, թե դեմ կքվեարկի «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին: Այս մասին NEWS.am-ին ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք դեռ չենք քննարկել, որոշում չունենք: Երբ որ կքննարկենք մեր դիրքորոշումը հստակեցնենք,  մենք կհայտարարենք»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Նշենք, որ խորհրդարանում նախկինում նման ընթացակարգով որեւէ հարց չի քննարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ