News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմը քաղաքացիներին, որոնց դիմումները ապօրինաբար մերժվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից, առաջարկում է դրանք ուղարկել իրենց փաստաբանական գրասենյակ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը։ Նա նշեց, որ սեպտեմբերի 21-ին բացվել է իրենց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմը

 «Մեկ տարի առաջ,հենց այս օրը համայն հայությանը պարտադրվեց քաղաքապետ, որը իր գրեթե մեկ տարվա ընթացքում պետք է ապացուցեր, որ համայն հայության մայրաքաղաքի բնակիչները՝ երեւանցիները, ովքեր մասնակցել էին Երեւանի ավագանու ընտրություններին, իրենց վստահության գրեթե 81 տոկոս վստահության քվեն տվել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի կողմից պարտադրված անձ հանդիսացող Հայկին Մարության, նա դրանով ապացուցեց, որ նա անգործունյա եւ անմեղսունակ է, լիովին ձախողեց Երեւանի քաղաքապետարանի գործունեությունը։ Ըստ Երեւանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի՝ Երեւանում տեղական ինքնակառավարման մարմիններն են Երեւանի քաղաքապետը եւ Երեւանի ավագանին։ Գործունեության շուրջ այս 12 ամիսների ընթացքում պարոն պարտադրված քաղաքապետը անգործություն ցուցաբերեց, որ մեր բնակիչները հասկանան, որ սխալվել են։ Յուրաքանչյուր քայլափոխին մենք նկատում ենք աղբակույտեր, համայն Երեւանը վերածվել է մի մեծ աղբավայրի։ Բոլոր փողոցներում ու բակերում տիրում է աննախադեպ գարշահոտություն, զբոսաշրջությունն այս տարբերակով վերացնում ենք։ Աղբահանությունն ամենափոքր բանն էր, որ քաղաքապետը պարտավոր էր իրականացնել։ Եթե նա ուներ արժանապատվություն պետք է մեզ եւ իրեն ապացուցեր, որ ինքը արժանացել է երեւանցիների վստահության քվեին, ոչ թե միայն վարչապետի կողմից պարտադրվելու արդյունքում, այլ ինքը պետք է կարողանար աշխատել հավուր պատշաճի»,-ասաց Աղեկյանը։

Նա անդրադարձավ նաեւ հանրային տրանսպորտին, եւ նշեց, որ քաղաքապետը չի լուծել նաեւ այդ խնդիրը. «Հանրային տրանսպորտում, ինչպես նշում էր պարոն պարտադրված քաղաքապետը իր նախընտրական խոստումներում, ասում էր՝ իր պատվի հարցն է։ Դուք ինքներդ ձեր պատիվը գետնին եք տվել, ձեր պաշտոնավարման ընթացքում, հանրային տրանսպորտն ավելի է վատացել։ Մեր քաղաքացիները Երեւանում մի ծայրից մյուս ծայրն են տեղափոխվում շախմատի ձիու կարգավիճակով»։

Նա նշեց, որ Հայկ Մարությանը չի իրականացրել նաեւ իր խոստումները վերելակների, կանաչապատման եւ բարեկարգման ոլորտում.

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Երեւանի ավագանին եւս ձախողել է, որովհետեւ ըստ Երեւանի ավագանու կանոնադրության՝ Երեւանի ավագանին հանդիսանում է Երեւանի քաղաքապետի վերահսկողական մարմինը։ Դուք չեք կարողացել միջամտել, որ պարոն պարտադրված քաղաքապետը կարողանար իրականացնել իր խոստումներից գոնե մեկը»։

Տպել
Ամենաշատ