News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամուլսարի դիրքերը փակ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Լիդիան ընկերությունը իրավունք ունի գործունեություն ծավալել լեռան վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը։

Հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորեւ․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է և երեկ ԱՄՆ-ում ունեցած իր ելույթում ևս մեկ անգամ նշեց, որ Ամուլսարի հարցում ինքը գնում է ճշմարտության ետևից և չի պատրաստվում ճնշումների տակ որոշում կայացնել։

Նույնը նշում էր նաև ամիսներ առաջ, ինչը մեր կողմից ընդունվում էր որպես ողջունելի քայլ։ Եվ ճշմարտության ետևից գնալով՝ կառավարությունը հանձնարարեց ստուգել Լիդիանի փաստաթղթերը միջազգային հեղինակություն ունեցող ԷԼԱՐԴ ընկերությանը՝ վերջինիս հատկացնելով պետբյուջեից բավական մեծ գումար՝ 400.000 $ ։ ԷԼԱՐԴ-ը տվեց իր հեղինակավոր կարծիքը, որին ականատես եղանք հայտնի վիդեոկոնֆերանսի ժամանակ։

Այսօր վարչապետը կարծես թե շրջանցում է փորձագետների տված գնահատականը և նոր ճշմարտություններ փնտրում, խոսում է նոր հանգամանքների ի հայտ գալու անհրաժեշտության մասին, ինչը բողոքի ալիք է բարձրացնում։

Նույն դժգոհությունն է առաջանում, երբ նա համեմատում է Ամուլսարի բարձրադիր գոտում ջրավազան լեռնազանգվածի վրա տեղադրվող ցիանիդային հանքի ռիսկերը Թեղուտի պոչամբարի երկրաշարժից չքանդվելու հետ։ Հիշեցնենք, որ երկրաշարժի էպիկենտրոնը տասնյակ կիլոմետրեր հեռու էր Թեղուտի հանքավայրից և անկախ դրանից Թեղուտի հանքը իր վնասները արդեն հասցրել է և շարունակում է հասցնել բնությանը։

Եկեք արձանագրենք հետևյալ երկու միտքը․

1․ Լիդիան ընկերության կազմած ՇՄԱԳ փաստաթուղթը այսպես թե այնպես թերի է. դրա մասին խոսում են թե՛ միջազգային, և թե՛ հայ գիտնականները։ Այլ հարց է, որ այս փաստին արդարացի իրավական գնահատական պետք է տրվի։

2․ Ամուլսարի դիրքերում կանգնած տեղացիները չունեն ոչ մի երաշխիք ճանապարհը բացելու համար, որովհետև վարչապետը չի ընդունում ՇՄԱԳ փաստաթղթի թերի լինելը, պնդում է, որ իրեն նոր փաստարկներ են անհրաժեշտ և հորդորում է ազատել լեռան դիրքերը՝ անորոշության մեջ թողնելով բոլորիս։

Ամուլսարի դիրքերը փակ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Լիդիան ընկերությունը իրավունք ունի գործունեություն ծավալել լեռան վրա։

Իսկ Ամուլսարում հանք չի բացվելու․․․»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ