News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվելու է համալսարանում ստեղծված իրավիճակը: Գիտխորհրդի արտահերթ նիստը հրավիրվում է դրա անդամների մեկ երրորդի ստորագրությամբ և պահանջով:

Համալսարանի աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ լուրջ մտահոգություններ ունեն, որ համալսարանը ղեկավարում է ոչ թե ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, այլ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, որը, առավել, քան ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, հեռու է կրթությունից էլ, գիտությունից էլ, բայց շատ մոտ է համալսարանի ֆինանսներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ