News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մինչեւ Սահմանադրական դատարան գալը Հրայր Թովմասյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եւ 2010 թվականից ՀՀԿ-ում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել: Այս մասին սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ՍԴ-ին հղվող դիմումի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Հանրապետական կուսակցությունն ինչ շահեր է հետապնդում:

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փաստացի աջակցել է Քոչարյանին, երբ նա ընտրվել է հանրապետության նախագահ, այց երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, ապա ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ անձնական երաշխավորություն ներկայացրին նրա խափանման միջոցը փոխելու համար: Դրանից բացի, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ հղեց ընդամեն 4 օր առաջ մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումն ընդունելը: Իհարկե, մենք հասկանում ենք, թե նա ինչու էր հենց այդ օրը շնորհավորել, բայց տեքստի բովանդակությունը, որում նշված է, որ Հանրապետական կուսակցությունը շարունակում է աջակցել Ռոբերտ Քոչարյանին, մեծ թվով հարցեր է առաջացնում»,- պարզաբանեց Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ