News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մերժել է Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կոչը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին, որը վերաբերելու է տարածաշրջանային անվտանգությանը, փոխանցում է Mehr-ը: 

«Առանց ԱՄՆ թույլտվության եվրաեռյակի կաթվածահարումն ակնհայտ դարձավ 2018 թվականի մայիսից»,- թվիթերյան իր էջում նշել է Զարիֆը՝ ի պատասխան Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հայտարարության:

Զարիֆն առաջարկել է այս թերությունը հաղթահարել կամք դրսեւորելու միջոցով «անկախ ճանապարհի ձեւավորման համար, այլ ոչ թե այն նպատակով, որպեսզի չհակասեն ԱՄՆ անհեթեթ հայտարարություններին եւ խնդրանքներին, որոնք միջուկային համաձայնագրի հետ համատեղելի չեն»:

«Ոչ մի գործարք չի լինի մինչեւ ներկայիս համաձայնագրին հետեւելը»,- հավելել է նա:

Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ՝ Թեհրանին բանակցությունների կոչ անելով «իր միջուկային ծրագրի համար երկարաժամկետ հիմքի շուրջ, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ